Anaphylactic Reactions Protocol

ԿԱՐԵՒՈՐ ՆՇՈՒՄ

ԸՆԿՈՅԶ, ԳԵՏՆԱՆՈՒՇ, ՔՆՋՈՒԹ ՊԱՐՈՒՆԱԿՈՂ ՄԹԵՐՔՆԵՐՈՒ ՀԱՆԴԷՊ ՀԱԿԱԶԴԵՑՈՒԹԻՒՆ

Սիրելի ծնողներ,
Ս. Սահակ եւ Ս. Մեսրոպ Ազգային Շաբաթօրեայ Վարժարանի տարեշրջանը հեզասահ եւ անփորձանք անցընելու նպատակով, կը խնդրենք ձեր զաւակներուն հետ դպրոց ղրկէք այնպիսի կերակուր, որ չի պարունակեր վերոյիշեալ մթերքները.- պիստակեղէն, ընկոյզ, շուշմայ-սըմսոմ եւ կամ այս նիւթերու իւղերով պատրաստուած որեւէ ուտելիք ինչպէս՝ peanut butter, nutella, մէնէիշ, հումմոս, թահինով հաց եւլն.։ Տարբեր տեսակի ուտելիքներու պարագային, ինչպէս cookies, cereals, crackers, breakfast bars, կը խնդրենք, որ իրենց իսկական փաթեթաւորուած թուղթերով ուղարկէք, որոնց վրայ գրուած ըլլայ «No Peanuts»), որպէսզի ուսուցիչը կարդայ եւ ստուգէ անոնց բաղադրութիւնը։

Եթէ ձեր զաւակը allergy կամ որեւէ բժշկական այլ պարագայ ունի, կը խնդրուի նախօրօք տեղեակ պահել անոր պատասխանատու ուսուցիչն ու վարժարանի տնօրէնութիւնը, որպէսզի պէտք եղած առողջապահական միջոցները ձեռք առնուին։

Եթէ ձեր զաւակը կարիքը ունի EpiPen-ի, կը խնդրուի այդ մէկը դպրոց ղրկել իր հետ։ Հաճեցէք ամբոցջացնել Anaphylaxis Emergency Plan-ի հարցարանը ու ձեր զաւակի նկարին հետ միասին ղրկել տնօրէնութեան։

Ձեր գիտակից համագործակցութեամբ մեր վարժարանէն ներս կ՚ապահովենք առողջ ու ապահով միջավայր մը, որուն համար կը յայտնենք մեր շնորհակալութիւնը։

…………………………………………………………

Սիրելի ծնողներ,
Ելնելով այն հանգամանքից, որ մեր շաբաթօրյա վարժարանում բավականին մեծ թվով աշակերտներ ալերգիկ են գետնանուշի, ընկույզի, քնջութի սերմերի, Nutella-ի նկատմամբ, ուստի մեծ խնդրանք ունենք ձեզ՝ դպրոց չուղարկել այնպիսի ուտելիք, որի մեջ կան վերոհիշյալ ընկույզների տեսակները:

Ձեր օգնությունն ենք խնդրում նաև այն հարցում, որ ձեր երեխաներին խիստ արգելեք ուրիշներից կամ իրենց ընկերներից ուտելիք վերցնել կամ փոխանակել: Մենք հետևողական ենք և ձեր օգնությանն ենք դիմում, որովհետև կան երեխաներ, որոնք նույնիսկ ուտելիքին ձեռք տալով կարող են ալերգիկ խնդիրներ ունենալ:

Եթե ձեր երեխան ալերգիկ է, ապա խնդրում ենք տեղյակ պահել ուսուցչին և տնօրինությանը, որպեսզի հարկ եղած դեպքում ձեռնարկվեն համապատասխան միջոցներ:

Եթե ձեր երեխան EpiPen-ի կարիք ունի, ապա խնդրում ենք, որպեսզի դպրոցում երեխան իր հետ EpiPen ունենա:

Խնդրում ենք լրացնել Anaphylaxis Emergency Plan-ի հարցաթերթիկը և դպրոց ուղարկել երեխայի նկարի հետ միասին:

Շնորհակալ ենք ձեր համագործակցության համար:
ՏՆՕՐԻՆՈՒԹՅՈՒՆ

Click or drag a file to this area to upload.